ՌԴ-ն աշխատում է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ուղղությամբ․ Պեսկով

118

Մոսկվան շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այս պահին իսկապես նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ​​ալիք բերելու ուղղությամբ: Ավելին չեմ կարող ասել», պատասխանել է պետության ղեկավարի ներկայացուցիչը: