Պատմության մեջ առաջին անգամ ԱՄԷ պատվիրակությունն այցելում է Իսրայել՝ պայմանագրեր կնքելու համար

49

Պատմության մեջ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պատվիրակություն ժամանել է Իսրայել՝ մի շարք համաձայնագրեր և ստորագրելու և բանակցությունների համար։

Ըստ ՏԱՍՍ-ի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Բեն Գուրիոն օդանավակայանում պետք է հանդիպի ԱՄԷ-ի պատվիրակությանը` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև նրանց հետ ժամանող ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո այնտեղ կանցկացվի «օդային ճանապարհորդության, ներդրումների պաշտպանության, առանց վիզայի ճամփորդության, գիտության ու տեխնոլոգիայի մասին» համաձայնագրերի ստորագրման արարողություն: