Հունաստանը պահանջում է դադարեցնել Թուրքիա-ԵՄ մաքսային միության համաձայնագիրը

42

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով  կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ 

Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։

Հույն նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել։ Իսկ նման կոչով հանդես գալու պատճառը, ըստ Դենդիասի, այն է, որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։ 

Հիշեցնենք, որ պաշտոնական Աթենքը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող և անընդմեջ ընդլայնվող սեյսմիկ հետազոտական աշխատանքները սպառնում են Հունաստանի տարածքային ամբողջականությանը։  

Հունաստանն ավելի վաղ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում բազմաթիվ բողոք-նամակներ էր հղել միջազգային կառույցներին։ 

Ermenihaber.am