Հունահայությունը փակելու է Իսրայելի դեսպանատուն տանող մայրուղին

50

Հայերը դատապարտում են Իսրայելին՝ Ադրբեջանին զարգացած սպառազինություն մատակարարելու համար

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին, (Երևանի ժամով՝ 19:00-ին), Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով, հավաքվելու է Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, և փակելու է «Քիֆիսիաս» մայրուղին՝ միահամուռ բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու դեմ, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու համար:

Մենք հավատացած են.

Զինել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին նշանակում մեղսակից դառնալ Արցախի անմեղ քաղաքացիների սպանությանը:

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը,

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան» հասարակական մշակությին կենտրոն Կազմակերպիչ հանձնախումբ

Աթենք, 20 հոկտեմբերի 2020 թ․

Հեռ․ (+30) 210 9019821  –  (+30) 6932841076 WhatsApp