Հզոր տղերքն այնտեղ են՝ ճակատո՛ւմ՝ ընկած, թե կենդանի, մի՛ կոտրեք նրանց թևերը

224

«Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարինե Տոնոյանը, որի որդին օրերես է զոհվել արցախյան պատերազմում, գրել է. «Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում: Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են: Հզոր տղերքն այնտեղ են՝ ճակատո՛ւմ՝ ընկած, թե կենդանի, մի՛ կոտրեք նրանց թևերը:

Հաղթում է նա, ով նախ հոգում է տանում այդ հաղթանակը»: