Հաջորդ դարում Երկրի հետ աստերոիդների բախումների հնարավորության մասին

67

Հաջորդ դարում Երկրի հետ որևէ աստերոիդի բախում չի սպասվում: Այս մասին Բեննու աստերոիդի հետ OSIRIS-Rex զոնդի մոտեցման վերաբերյալ ճեպազրույցում հայտարարել է NASA-ի մոլորակային հետազոտությունների բաժնի ղեկավար Լորրի Գլեյզը:

«Բարեբախտաբար, չկան մեզ հայտնի այնպիսի աստերոիդներ, որոնք հաջորդ հարյուր տարվա ընթացքում Երկրի հետ բախման սպառնալիք կներկայացնեին», ասել է Գլեյզը, որի խոսքերը հաղորդում է news.ru-ն։