Հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան երբ այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ

66

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վերլուծելով իրավիճակը, ասել է. «Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Ցավալի է ամեն օրը, որովհետև կյանքեր ենք կորցնում:  Բայց մյուս կողմից պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է:

«Մենք պետք է չնայենք աջ-ձախ, այլ շատ վճռական մեր մարտը շահենք, որից հետո կտեսնենք, թե ինչպիսի հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները: Հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան երբ այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ»: