Լուկաշենկոն ընդդիմադիրներին խոստացավ այլևս չառաջադրվել նախագահի պաշտոնում

55

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննչական մեկուսարանում գտնվող ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ խոսք է տվել այլևս չառաջադրվել պետության ղեկավարի պաշտոնի համար:

Այս մասին Tut.by-ին ասել է հանդիպման մասնակից, Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի անդամ Յուրի Ոսկրեսենսկին: Ընդդիմադիրը հավելել է, որ հավատում է նախագահի խոսքերին: «Ի վերջո, ես հակաճգնաժամային մենեջերի դիպլոմ ունեմ, և այդպիսի պահերը զգում եմ», ասել է Ոսկրեսենսկին:

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրենսդրական նշանակալի փոփոխություններին, մասնավորապես խորհրդարանի դերի ուժեղացմանը և երդվյալների դատարանի ինստիտուտի ներդրմանը: