Թրամփը հայտարարեց ամերիկյան միջուկային զենքի աննախադեպ արդիականացման մասին

118

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան միջուկային զենքի աննախադեպ արդիականացման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարություն է արել Արիզոնայում կայացած ընտրական հանրահավաքի ժամանակ: Նա հստակեցրել է, որ Վաշինգտոնը 2,5 տրիլիոն դոլար է ծախսել զինված ուժերի զարգացման վրա:

«Մենք ունենք լավագույն տեխնիկան աշխարհի ցանկացած այլ երկրի համեմատ: Մենք նորացրել ենք մեր միջուկային զենքերը այնպիսի մակարդակի, որին ոչ ոք նույնիսկ չի մոտեցել», ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նախանձում են ԱՄՆ-ին իրենց մոտ «նման տեխնիկայի», մասնավորապես՝ հիպերձայնային հրթիռների բացակայության համար: