Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դոմինիկ Ռաաբը քննարկել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը, ինչպես նաև Լիբիայում տիրող իրավիճակը:
Բրիտանիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային տարրն է, ինչպես նաև Լոնդոնի դաշնակիցն ու բարեկամը:
«Այսօր ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկեցի Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Լիբիայում տիրող իրավիճակը», գրել է նա Twitter-ում:
Նորություններ Թուրքիայի և Բրիտանիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում