ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար

212

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայլին Եվրամիություն հայց է ներկայացրել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին, հաղորդում է Greek City Times-ը:

Պատգամավորը կոչ է արել նաեւ գնահատել ԵՄ անվտանգությունն ու հակամարտության գոտուց ԵՄ անօրինական ներգաղթյալների հոսքի մեծացման տեսանելի հնարավորությունը՝ Արցախ Ադրբեջանի ներխուժման փորձից հետո:

Նա հանձնաժողովից պահանջել է Եվրախորհրդարանին տրամադրել լրիվ զեկույց եւ տեղեկատվություն:

Եվա Քայլին նաեւ կոչ է արել աջակցել Հայաստանին, երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին այն ժամանակ, երբ երկիրը գտնվում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական հարձակման սպառնալիքի ներքո:

«Պարոն Ալիեւը սրբապիղծ պատերազմ է մղում ԼՂ-ում հայերի դեմ՝ խախտելով 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրն ու անտեսելով միջազգային հանրության երկխոսության կոչերը»,-նշել է նա:

Աղբյուր՝ News.am