ԱՄՆ-ն պատրաստ է համապարփակ համաձայնագիր ստորագրել Իրանի հետ

58

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նստել Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ և համապարփակ համաձայնագիր ստորագրել նրա հետ՝ չնայած Սպիտակ տան «առավելագույն ճնշման» քաղաքականությանը:

Այս մասին այսօր ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը՝  վիդեոհաղորդակցության միջոցով խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում: Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ, գրում է news.ru-ն։