184 երկիր արդեն միացել է COVAX նախաձեռնությանը

51

Արդեն 184 երկիր միացել է COVAX պատվաստանյութերի միջազգային մեխանիզմին, որի նպատակն է բոլոր երկրներին արդար կերպով ապահովել կորոնավիրուսի պատվաստանյութերով: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ այժմ 184 երկիր միացել է COVAX-ին», ասել է նա: Մեխանիզմին վերջինների թվում միացել են Էկվադորն ու Ուրուգվայը: