Սասուն Միքայելյանը վիրավորվել է, նրան վիրահատում են

45

«Երկրապահ» կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել  մեջքի եւ ոտքի շրջանում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։

Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան  տեղափոխել են Երեւան եւ այս պահին վիրահատում են։