Ռուսաստանը պատրաստ է Եվրոպային առաջարկել կորոնավիրուսի երեք պատվաստանյութ

41

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպային առաջարկել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերից երեքը և ակնկալում է համանման պատասխան: Այդ մասին գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Մենք բաց ենք փորձի փոխանակման, այդ պատվաստանյութերը այլ երկրների համար մատչելի դարձնելու համար ու պատրաստ ենք մատակարարել, և մենք ցանկանում ենք, որ լինի համանման պատասխան», ասել է Մատվիենկոն: