ՌԴ վարչապետը բարդ է անվանել ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

68

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը

«Այժմ հատկապես կարևոր է նվազեցնել վարակման ռիսկը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապում են քրոնիկական հիվանդություններով և հատկապես խոցելի են վարակների նկատմամբ», հավելել է Միշուստինը երկուշաբթի փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգ պատմել էր, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով երկու անգամ պատվաստված երկու հազար կամավորների մեջ չկա որևէ մեկը, ով հիվանդացած լինի կորոնավիրուսով, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Նա հավելել է, որ մարդը պատվաստված է համարվում միայն երկրորդ պատվաստումից հետո՝ առաջին պատվաստումից հետո 42-րդ օրը: