Հակամարմինների մակարդակի նվազումը չի նշանակում իմունիտետի անհետացում․ Արեգ Թոթոլյան

66

COVID-19 տարած անձանց մոտ հակամարմինները արտադրվում և պահվում են բարձր մակարդակի վրա: Ապաքինվածների մի մասի մոտ նկատվում է հակամարմինների մակարդակի նվազում: Հակամարմինների մակարդակի անկումը չի նշանակում իմունիտետի անհետացում, քանի որ ստեղծվում են «հիշողության բջիջներ» և հակամարմիններ արտադրող բջիջներ, որոնք պետք է ապահովեն իմունային պաշտպանություն վիրուսի հետ կրկնակի հանդիպման ժամանակ:

Այս մասին լրագրողներին ասել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը: