Ընթանում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հետ

64

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցում են  «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված օրակարգում: Նշենք, հոկտեմբերի 12-ին ևս Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր արտախորհրդարանական ընդդիմադիրների հետ: