Երիկամների հիվանդություններ և կորոնավիրուսից մահվան կրկնակի ռիսկ

41

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների կարծիքով, երիկամների խնդիրները կրկնակի անգամ ավելացնում են մահվան վտանգը կորոնավիրուսային վարակի ընթացքի բարդությունների ժամանակ:

Հետազոտողները նման եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով COVID-19 տարած 372 պացիենտների անամնեզի վրա, ովքեր մարտի 10-ից հուլիսի 23-ը հոսպիտալացվել էին Բրիտանիայի մայրաքաղաքի և Բիրմինգհեմի չորս հիվանդանոցներում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Anesthesia ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները: