Գիտնականները կարողացել են հայտնաբերել կորոնավիրուս՝ օգտագործելով գլյուկոմետր

42

Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականներն առաջարկել են COVID-19-ի ախտորոշման համար օգտագործել արյան գլյուկոզայի չափող սարքեր:

Մեթոդի կլինիկական փորձարկումների ժամանակ գլյուկոմետրը մեկ ժամվա ընթացքում հիվանդի թքի մեջ վարակը հայտնաբերել է 100% ճշտությամբ, հաղորդում է «Իզվեստիան»։

Ըստ այս մեթոդի, սարքը որոշում է շաքարի այն մակարդակը, որն անմիջականորեն կապված է վիրուսի սպիտակուցի կոնցենտրացիայի հետ: Առողջ մարդու մոտ այդ մակարդակը զրո է: