Բաքուն ի՞նչ պայմանով կդադարեցնի ռազմական գործողությունները

124

Բաքուն կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Երևանը «կառուցողական բանակցություններ վարի», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ վաղը, եթե Հայաստանը իրեն կառուցողական կերպով դրսևորի բանակցությունների ուղու վրա», ասել է Ալիևը:

Նա նշել է, թե «շարունակվող հակամարտության մեջ Ադրբեջանը մեղավոր չէ»: Նրա խոսքերով, Հայաստանի հայտարարությունները հակասում են այն հիմնական սկզբունքներին, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: