Անվանվեց կորոնավիրուսի ևս մեկ ախտանիշ

117

Լոնդոնի Համալսարանական քոլեջի և Թագավորական ազգային կոմիտեի գիտնականները անվանել են կորոնավիրուսի նոր ախտանիշը: Նրանց խոսքերով՝ վարակի մասին կարող են վկայել լսողության փոփոխությունները, գրում է lenta.ru-ն:

Ինչպես պարզել են փորձագետները, կորոնավիրուսի ախտորոշմամբ ​​հիվանդներից ոմանք բողոքներ են ունեցել ականջներում զնգոցից: Եղել են նաև դեպքեր, երբ ծանր COVID-19 տարած հիվանդների մոտ այս ախտանիշը հետագայում վերածվել է լսողության ամբողջական կորստի: