ԱՄՆ-ն միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագիր է ստորագրել Լեհաստանի հետ

56

ԱՄՆ-ն և Լեհաստանը համաձայնագիր են ստորագրել համագործակցելու լեհական միջուկային էներգիայի ծրագրի ընդլայնման, արդիականացման ու զարգացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրյուեթին:

«Լեհաստանի դեպքում մենք օգնում ենք նվազեցնել նրա էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից», ասել է Բրույեթը:

Համաձայնագրի շրջանակներում Լեհաստանում կկառուցվեն մի քանի խոշոր ատոմակայաններ, որոնք նաև կվերականգնեն ԱՄՆ միջուկային էներգիայի մրցունակությունը, հավելել է նախարարը: