Պոմպեո. ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են դեպի Իրան զենքի մատակարարումների մեջ

68

ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կապված են Իրանին զենքի էական մատակարարումների կամ նրանից զենք գնելու հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:

«Դեպի Իրան որոշ զենքերի արտահանումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի խախտում է, իսկ Իրանից ցանկացած զենքի կամ դրա հետ կապված նյութեր գնելը կլինի 1747 բանաձևի խախտում», ասել է պետքարտուղարը:

Դեպի Իրան մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից սովորական զենքի արտահանման բեռնարգելքի ժամկետը լրացել է կիրակի օրը: