Ինչու է կարևոր Խոդա Աֆարին ջրամբարը Արցախա-Իրանյան սահմանին

483

Քաղաքագետ Հայ Մարտիրոսյանը իր ՖԲ էջում գրում է, – Խոդա Աֆարին, կամ ինչպես ադրբեջանցիներն ու հայերն են ասում Խոդաֆերինի ջրամբարը բավական մեծ ջրամբար է, որի կենտրոնով է անցնում հայ-իրանական արցախյան հատվածի սահմանը:

Ամենայն հավանականությամբ թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից: Թե´ Հայաստանի և թե´ Իրանի համար սա կենսական հատված է: Այստեղ հաջողության հասնելու պարագայում թշնամու հաջորդ թիրախն, ամենայն հավանականությամբ, Մեղրին կարող է լինել:

Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ հաջողության հասնելիս` նոր ճակատի հնարավորություն է բացելու Իրանի դեմ հնարավոր առաջիկա պատերազմի ժամանակ: Իր հերթին Ռուսաստանը այդ հատվածը համարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման գրավական, որ իրեն ձեռնտու լինել չի կարող: Իսկ Հայաստանը` այդտեղ անհաջողություն ունենալու պարագայում դրանով կորցնելու է իր կյանքի համար վճռորոշ պետական սահմանի հատվածը:

Հենց այդ պատճառով է, որ թշնամին հաջողություն չի ունենալու: Չափազանց բարձր է այս հատվածի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու: