Եթե Ադրբեջանը զինադադարի ռեժիմը պահպանի, ՊԲ-ը շրջափակված ադրբեջանական զորքերին միջանցք կտրամադրի

109

«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց»,- կեսգիշերից 18 րոպե անց հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում  Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, ուղիղ կեսգիշերին Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մարդասիրական զինադադար: