Գիտնականները օդից խմելու ջուր են ստացել

56

Ամերիկացի և հարավկորեացի գիտնականները մշակել են սարքավորման նախատիպ, որն օդից ջուր է արտադրում: Այն գործում է նույնիսկ շատ ցածր խոնավության պայմաններում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են համակարգ, որը հիմնված է ջերմաստիճանի փոփոխությունների վրա, գրում է news.ru-ն։ Գիշերը այն խոնավություն է հավաքում ներծծող նյութի մակերևույթից, իսկ հաջորդ օրը ջուրը մակերեսից հեռանում է արևի լույսից տաքանալուց հետո՝ խտացվելով ափսեի ստորին ստվերային կողմում:

Մասնագետները շեշտում են, որ սարքի արտադրողականությունը ջուր կապահովի մի քանի մարդու համար, ովքեր, օրինակ, գտնվում են չոր շրջաններում և էլեկտրականություն չունեն: