Բահրեյնն ու Իսրայելը պաշտոնապես հաստատել են դիվանագիտական հարաբերություններ

89

Բահրեյնը և Իսրայելը պաշտոնապես հաստատել են դիվանագիտական ​​հարաբերություններ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Մանամայում՝ իսրայելական բարձրաստիճան պատվիրակության այցի ժամանակ, ասել է թագավորության արտգործնախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ-Զայանին:

«Մենք Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ենք ստորագրել», ասել է նա: «Մենք հավատարիմ ենք խաղաղության ու երկխոսության ճանապարհին, Մերձավոր Արևելքում պետք է հասնել արդար ու համապարփակ խաղաղության: Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի համակեցության մասին որոշումը պետք է կայացվի համաձայն միջազգային բանաձևերի և 2002 թվականի Արաբական խաղաղության նախաձեռնության», արտգործնախարարի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: