ՌԴ-ն խոստացավ հայելային պատժամիջոցներ

101

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, որոնք ընդունվել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունը հայելային միջոցներ կձեռնարկի: Այս հայտարարությունն է արել ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Բեռլինն ուզում է Ռուսաստանին զսպել։ Նա հավելել է․ «Երեսուն տարի անց հարկ է հիշեցնել, որ մեր երկիրն էր, որ առանցքային, որոշիչ դեր խաղաց գերմանական միասնության շուտափույթ վերականգնման գործում, որին, ի դեպ, դեմ էին ԳԴՀ մի շարք դաշնակիցներ»։ Նա հիշեցրել է, որ արդյունքը ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջև հիմնարար համաձայնագրերի կնքումն էր, այդ թվում`«Բարիդրացիության, գործընկերության և համագործակցության մասին» պայմանագիրը: Լավրովի խոսքերը հաղորդում է Eadaily-ն: