Մատնանշվեցին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկման սխալները

32

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ մի շարք երկրներ սխալ մոտեցում են ցուցաբերում, երբ կենտրոնանում են բացառապես նոր և չստուգված տեխնոլոգիաների վրա, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

Ըստ Դմիտրիևի, մի շարք պետություններ պատվաստանյութ ընտրելիս առաջնորդվում են այնպիսի չփորձարկված պլատֆորմներով, ինչպիսիք են «կապիկների ադենովիրուսի վեկտորը կամ մ-ՌՆԹ տեխնոլոգիան»:

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս նախազգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել նոր տեխնոլոգիաները: Դմիտրիևը մատնանշել է մարդու ադենովիրուսային վեկտորների վրա հիմնված լավ ուսումնասիրված պլատֆորմի առկայությունը, որի արդյունավետությունն ու անվտանգությունն արդեն ապացուցված է: