ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի ցույցից հետո Շոմբի Շարփն այցելել է վիրավոր երեխաներին

47

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Թեև ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունքն է, սակայն նշենք, որ Շոմբի Շարփը պատերազմից տուժած քաղաքացիներին այցի է գնացել  երեկ ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի ցույցից անմիջապես հետո: Ցուցարարները «Shame on you», «Վերջ տվեք լռությանը» կարգախոսներով պահանջել են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակից կատարել ստանձնած առաքելությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախում:

ՄԱԿ-ի գրասնեյակը հայտարարել է, որ  պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ: