Իրանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

98

Թեհրանը աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլինի նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի օրինակով:

«Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև ինչ-որ համադրություն և այլ առաջարկներ», հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման ու քննարկման: