Թուրքիան Սև ծովում հայտնաբերեց գազի նոր պաշարներ

75

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը Սև ծովում հայտնաբերել է բնական գազի պաշարներ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Մեր նավը շարունակեց աշխատել առաջին գազի հանքավայրը հայտնաբերելուց հետո: Նոր որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 85 միլիարդ խորանարդ մետր գազ», ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախատեսում է այդ հանքավայրից գազի արդյունահանումը սկսել 2023 թվականին: