Ալիևը ժխտեց «ռազմական գործողությունների տեղափոխումը Հայաստանի տարածք»

77

«Բաքուն նպատակ չունի տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի տարածք», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք ոչ մի ռազմական թիրախներ չունենք Հայաստանի տարածքում: Մենք մտադիր չենք ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք», ասել է Ալիևը թուրքական A Haber հեռուստաալիքի եթերում։

Ռեգնում գործակալությունը հիշեցնում է, որ օրեր առաջ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր Հայաստանի տարածքում տեղակայված հրթիռային համակարգերին հարվածը՝ նշելով, թե իբր դրանք պատրաստվում էին հրթիռակոծել Ադրբեջանի քաղաքները: