«Ադրբեջանը հարվածելու է ռազմական թիրախներին՝ ի պատասխան Գյանջայի հարվածի»․ Հաջիև

244

Ադրբեջանը, ի պատասխան Գյանջայի հրթիռային հարվածի, կթիրախավորի «միայն օրինական ռազմական թիրախները», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այդ մասին գրում է ՌԻԱ գործակալությունը:

Հաջիևն ասել է, թե «քաղաքացիական թիրախներն ու քաղաքացիական անձինք Ադրբեջանի համար թիրախ չեն: Ադրբեջանը թիրախավորելու է միայն օրինական ռազմական թիրախները: Սա Ադրբեջանի դիրքորոշումն է»։