Ադրբեջանական հերթական ֆեյք-կապկումը

58

Երեխային շահագործելուց, նրա երջանիկ ժպիտը գլիցերինե արցունքներով ընդհատելուց հետո  ադրբեջանցիները որոշել են «ընդօրինակել» թավջութակահար Սևակ Ավանեսյանին: Իբր ցույց տալու համար, թե որքան խաղաղասեր ու մշակութասեր են, իբր պատերազմի դեմ պայքարում են արվեստի լեզվով. Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերակների մեջ «Կռունկ» նվագող Սևակ Ավանեսյանին իրենց Ալիևի արևին «հակադրել են» ադրբեջանցի քամաչահարին: Ֆոտոշոփի մասնագետներն արդեն գլխի են ընկել, որ քամաչահարի միջավայրը սարքած է. անգրագետ, անհաջող կապկում: Աղջնակին գլիցերինով լացացնելու նույն ձեռագրով են գործել մեր ապիկար հարևանները նաև այս դեպքում: Նույն ֆեյք-տրամաբանությամբ տարածել են մի լուսանկար, որտեղ մանկահասակ երեխան դուրս է բերվում փլատակների տակից՝ ներկայացնելով, թե հայերն են ավերել ադրբեջանական շինությունները: Իրականում դա նույնպես խայտառակ կեղծիք է. այդ լուսանկարը Հալեպից է և արվել է 2016 թվականին: