ՌԴ-ն ու Թուրքիան միասին կաշխատեն COVID-19-ի պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ

45

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են երկու երկրների գերատեսչությունների կողմից համագործակցություն կազմակերպել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու և արտադրելու հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցում՝ ներառյալ պատվաստանյութերի մշակման և արտադրության ոլորտում: Հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին», ասված է հաղորդագրության մեջ: