Մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին տղերքի եղբայրությունը մեծ ուժ է, որը զգալով՝ միշտ առաջ կգնաս

39

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ Արցախում մարտական դրությունը ներկայացրել է նաև մերօրյա հերոս Հարություն Դոխոյանը: Նա պատմել է, որ առաջնագծի զինվորն ամեն րոպե իր թիկունքում զգում է հայ ժողովրդի միասնականության ուժը:

«Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը մի բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն է պարգևում։ Երբ որ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝  տղերք, էսօր մենք չմրսեցինք։

Մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին տղերքի եղբայրությունը մեծ ուժ է, որը զգալով՝  երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս»։

Հարություն Դոխոյանը  խոցել է թշնամու 7 տեխնիկա ու չի պատրաստվում դրանով սահմանփակվել։ «Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»,-ասել է նա։