Մահացել է թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը

162

Թուրքագետ Արգամ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է Թուրքիայի միլլի մեջլիսի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը։

Գրող, հրապարակախոս Եսայանը մի քանի տարի է արդեն ինչ տառապում էր ծանր հիվանդությամբ։

«Թե ինչպիսի գործունեություն էր ծավալում Եսայանը Թուրքիայում Հայկական հարցի վերաբերյալ, հուսամ գիտեք ինքներդ։

Հ.Գ. Մարգար Եսայանը 1915 թ. ապրիլին հայ մտավորականներին ձերբակալելու և մահվան աքսորելու ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան-նրան «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել է հայ անվանի վրիժառու Արշավիր Շիրակյանը) ժառանգներից է»,- գրել է թուրքագետը: