ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու «Իմ քայլից» Արման Եղոյանը հանդիպել են

67

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է  Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

«Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրավված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»։