Թուրքիան Ուկրաինային համարում է առանցքային երկիր տարածաշրջանում կայունության տեսանկյունից և չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը»

49

Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի «անօրինական բռնակցումը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո:

«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, ինչպես նաև երկրի քաղաքական միասնությունը», ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Թուրքիան Ուկրաինային համարում է առանցքային երկիր տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության ու բարգավաճման տեսանկյունից: Այսօր երկու երկրները ստորագրել են ռազմական համաձայնագիր։