Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը

29

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, – Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները: