Գերմանիայում վերջին 10 տարում առաջին անգամ գրանցվեց բնակչության նվազում

72

Գերմանիայի բնակչությունը 2010 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալության տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ 2020 թվականի առաջին կեսին երկրի բնակիչների թիվը նվազել է 40 հազարով: Ներկայումս Գերմանիայում ապրում է շուրջ 83,1 միլիոն մարդ:

Դաշնային գործակալության փորձագետները ներկայիս ժողովրդագրական ցուցանիշները կապում են միգրանտների հոսքի նվազման հետ: Այս տարվա առաջին կիսամյակում այն ​​ընկել է 29%-ով:

Բացի դրանից, Գերմանիայում դեռևս ցածր է ծնելիության մակարդակը: Մինչ այժմ դա փոխհատուցվում էր օտարերկրյա քաղաքացիների ներհոսքով, նշում են փորձագետները: