Բաքվում ոստիկանությունը տներից բերման է ենթարկում տղամարդկանց և ուղարկում ճակատ․ FreeAzerbaijan

237

Ադրբեջանական ընդդիմադիր FreeAzerbaijan կայքը հղում անելով Ուդմուրտիայում Ադրբեջանական համայնքի ղեկավար Զուլֆիգար Միրզոյեվի վրա գրում է, որ իրավիճակը Ադրբեջանում կրիտիկական է։ Նրա խոքերով Բաքվում և մյուս քաղաքներում մարդկանց նկատմամբ իսկական որս է սկսվել։ Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ երեկոյան ժամը 21։00-ից հետո, քանի որ ոստիկանությունը նրանց ուժով տանում է զինվորական հավաքակայաններ, որտեղից էլ միանգամից ուղարկում են ճակատ։ Լինում են դեպքեր, երբ ոստիկանությունը ուղակիորեն ներխուժում է տներ և բերման են ենթարկում բոլոր տղամարդկանց որոնց գտնում են այնտեղ։

Շեշտվում է, որ զոհվածների ճնշող մեծամասնությունը աղքատ ընտանիքներից են, շատերը զարմանում, որ եթե ըստ Ալիևի Ադրբեջանը 100 հազարանուց մարտունակ բանակ ունի ինչու է մարդկանց զանգվածային որս գնում և նրանց բռնի ուղարկում ռազմաճակատ։ Արդյոք Ադրբեջանական բանակի կորուստները այնքան ահռելի է, որ ստիպված են այդ միջոցներով այդ բացը լրացնել։

Միրզոևը շեշտում է, որ բանակում կռվում են հիմնականում ադրբեջանցիներ և սիրիայից եկած գրոհայիններ, սակայն բոլոր գործողությունները կառավարում են թուրք բարձրաստիճան սպաները։ Եվ հիմնականում այդ փաստով են բացատրում ահռելի կորուստները բանակում, քանի որ թուրք սպաները ծանոթ չեն տեղանքին և պատերազմ վարելու ընդունված տեղական ձևերին։ Վերջում լրատվամիջոցը ափսոսանք է հայտնում, որ միակ բարձրաստիճան սպան, ով կարող է իրավիճակ փոխել՝ գեներալ Սադիկովը այժմ ձերբակալված է։