Ալիևը «չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը»

44

Ադրբեջանում թուրքական ռազմակայան ստեղծելու հարցը «դեռ չի քննարկվել», ասել է Նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը հաղորդում է Թուրան գործակալությունը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվ ու արդյունավետ կերպով համագործակցում են ռազմական ոլորտում: Բացի դրանից, կա փոխօգնության համաձայնագիր:

«Դա մեր իրավունքն է, և անհրաժեշտության դեպքում, եթե մեծ սպառնալիք լինի Ադրբեջանին, մենք կօգտվենք այդ հնարավորությունից, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է», ասել է նա: