Ալիևը բացահայտեց իր հիմնական առաջադրանքը

73

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ որպես պետության ղեկավար իր հիմնական առաջադրանքը ժողովրդի վստահությունն արդարացնելն է:

«Ինչ վերաբերում է պատմության մեջ դերին, գիտեք, ես առաջ երբեք չեմ մտածել այդ մասին, հիմա առավել ևս: Իմ հիմնական առաջադրանքն է արդարացնել ադրբեջանական ժողովրդի վստահությունը, պահպանել այն խոստումները, որոնք ես տվել եմ իմ պաշտոնում այս տարիների ընթացքում», ասել է Ալիևը ՌԻԱ գործակալությանը: