Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

24

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է. «Այսօր իմ  հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»: