«Պատերազմի ավարտից հետո ոչ միայն տարածաշրջանը, այլև ամբողջ աշխարհը կփոխվի։ Թուրքիան և Ադրբեջանը է՛լ ավելի կուժեղանան»․ Ալիև

702

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի:

«Պատերազմի ավարտից հետո ոչ միայն տարածաշրջանը, այլև ամբողջ աշխարհը կփոխվի: Այն արդեն փոխվում է: Բոլորը տեսան մեր ուժը: Մեզ հետ ավելի շատ հաշվի կնստեն: Ադրբեջանի դերը տարածաշրջանային հարցերում այժմ էլ շատ կարևոր է, բայց այն կաճի: Բնականաբար, է՛լ ավելի կամրապնդվի թուրք-ադրբեջանական միասնությունը, որը կենսական նշանակություն ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար»,  ասել է Ալիևը թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ նրա, այսուհետ տարածաշրջանում պետք է հայտնվի «նոր ռազմավարական պատկեր, նոր ռազմավարական հայացք», հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին, բայց չենք ուզում իրադարձություններից առաջ ընկնել: Թող այս հարցը լուծվի, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի, դրանից հետո նոր շրջան կսկսվի Ադրբեջանի համար, տարածաշրջանի համար, ուժերի հավասարակշռությունը կփոխվի, և կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը է՛լ ավելի կուժեղանան», եզրափակել է Ալիևը։