Մեր երկրում այսօր երկու մեծ պատերազմ է. Արմեն Մուրադյան

44

Բժիշկ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր կոչն ուղղում է ՀՀ քաղաքացիներին.

Այսօր մեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 1371 դեպք: Որպես բժիշկ՝ փաստում եմ, որ սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է:

Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանել համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք ԻՐԱՎՈՒՆՔ մեր Սպիտակ Բանակի Հերոսներին է՛լ ավելի ծանրաբեռնելու․․․

Խնդրում եմ , գեթ մեկ րոպե  մի մոռացեք, որ մեր Երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, և առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաև թիկունքում կանգնածներիս պարտքն է։

Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Նշեմ նաև, որ համալսարանական հիվանդանոցներում բոլոր տեսակցությունները խստորեն սահմանափակված են, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք այս փաստին ևս։

Հ․Գ․ Նկարն արված է շատ ուշ ժամի․․․ նկարում մեր պրոֆեսոր Իրինա Մալխասյան է, նա մարտ ամսից պայքարում է ու հաղթում է, հիմա նա հսկում է նաև մեր Զինվորների կյանքը․․․ Խնդրում եմ, հարգեք նրա աշխատանքը և մի ծանրաբեռնենք պրոֆեսորին և նրա կոլեգաներին, այլ օգնեք նրանց․․․