Ղրղզստանի նախագահը հրաժարական տվեց

35

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:

«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափում եւ կրակում է սեփական քաղաքացիների վրա: Այդ պատճառով հրաժարական տալու որոշում եմ կայացրել»,-ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: